Հասարակություն 

2016թ.-ի սկզբին սպասվում է փախստականների նոր հոսք դեպի Եվրոպա

Գերմանիայի կառավարությունը նկատի ունի, որ ընթացիկ տարում Եվրոպա միայն Թուրքիայի տարածքով կփորձեն անցնել մոտ միլիոն փախստական, հայտնում է TASS-ը:

Այդ մասին շաբաթ օրը հայտնել է Der Spiegel-ը: Պարբերականի տեղեկատվությամբ` այդպիսի թիվ նշել է Գերմանիայի ՆԳ նախարարության խորհրդարանի պետքարտուղար Օլե Շրեդերը, Բրյուսելում եվրակոմիսարի հետ հանդիպման ժամանակ:

«Միջոցառումները ոչ մի արդյունքի չեն հանգեցրել, փախստականների թիվը չի կրճատվել: Ներկայումս առաջվա պես ամեն օր Թուրքիայից Հունաստան ժամանում է միջինը 4 հազար մարդ»,- նշել է Շրեդերը:

Նույն շարքից