Հասարակություն 

Զանգվածային բողոքի ակցիաներ Լեհաստանի խոշոր քաղաքներում

analitik.am

Լեհաստանի 19 քաղաքներում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցում են Ժողովրդավարության պահպանման կոմիտեի ցույցերին` հանդես գալով երկրում ընդունված օրենքի դեմ, որը նրանց կարծիքով սահմանափակում է լրատվամիջոցների ազատությունը: Ըստ տվյաների` ցույցին մասնակցում են ավելի քան 20 հազար մարդ, հայտնում է Gazeta Wyborcza-ն:

Հինգշաբթի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ստորագրել է լրատվամիջոցներին վերաբերվող օրենքի փոփոխությունները, որոնք լեհ լրագրողների կարծիքով նշանակալիորեն խստացնում է մամուլի վերահսկողությունը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ նոր օրենքի պատճառով աշխատանքից ազատվել են Լեհաստանի մի շարք հեռուստաալիքների ղեկավարներ: Քննադատությամբ են հանդես եկել ոչ միայն լեհ լրագրողները, այլև Եվրոպայի հեռարձակողների միությունը, լրագրողների եվրոպական ֆեդերացիան և «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը:

Բողոքի ակցիան պլանավորվել է անցկացնել լեհական 19 քաղաքներում, ինչպես նաև Պրահայում, Լոնդոնում և Ստոկհոլմում: «Պետական լրատվամիջոցներն այժմ կախված են դարձել միայն կառավարությունից և իշխող կուսակցության ղեկավարների կամքից: Մենք կտրականապես դեմ ենք լրագրողների համար այդպիսի միջավայրին»,- պարզաբանել են կազմակերպիչները ցույցի նպատակը։

Նույն շարքից