Ռազմական Հասարակություն 

Հայկական զինված ուժերը կհակադարձեն ադրբեջանական ոտնձգություններին. Ա. Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, սահմանային  իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի իշխանությունը:

Այս առնչությամբ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է. «Հակառակորդը կրկին սրում է որոշակի կայունացման միտումներ ունեցող իրավիճակը՝ օգտագործելով դիպուկահար կրակ:

ԼՂՀ-ում զոհ ունենք, ցավակցում ու զորակցում ենք Արամայիս Յուրիկի Ոսկանյանի ընտանիքին ու հարազատներին: Հայկական Զինված ուժերը ոչինչ անպատասխան չեն թողնի ու կրկին անգամ «զինված դիմակայության» աստիճանի բարձրացման և հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա»:

Նույն շարքից