Քաղաքական Միջազգային Ֆեյսբուք 

Թուրքիայի գլխավոր շտաբին չվստահելն արդարացված է

Կիլիկիա Հայաստան ֆեյսբուքյան օգտատերը իր էջում գրում է.

Թուրքիայի գլխավոր շտաբին չվստահելու ,չհավատալու, Թուրքիայի գլխավոր Սուտասան համարելու իմ մոտեցումը արդարացված է: Ներկայացնում եմ Թուրքիայի գլխավոր շտաբի հաղորդագրությունը ,որը հայտնվել է շտաբի կայքում հունվարի 10-ի երեկոյան:

Դեկտեմբերի 15-ից մինչև հունվարի 10-ը սպանվել է 448 (ուշադրություն դարձրեք այս թվին) Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալ:Հունվարի 9-ին հարավ-արևելյան նահանգներում սպանվել է ավելի քան 20 PKK զինյալ, ռազմական գործողությունները շարունակվում են Դիարբեքիր և Շըրնաք նահանգներում:

Հունվարի 13-ին (ուշադրություն դարձրեք ամսաթվին) Շըրնաք նահանգի Ջիզրե քաղաքում սպանվել է 9 զինյալ:
Իսկ հիմա ներկայացնեմ հատված հունվարի 10-ի առավոտյան հաղորդագրությունից, որը նույնպես տարածել է Թուրքիայի գլխավոր շտաբը:

Ըստ Թուրքիայի գլխավոր շտաբի, 2015թ. դեկտեմբերի 15-ից մինչև 2016թ. հունվարի 9-ը Թուրքիայի հարավ-արևելյան նահանգներում ընդհանուր առմամբ սպանվել են 307 Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալ:

Ուրեմն մի քանի ժամվա տարբերությամբ սպանվածների թիվը դարձավ 448:
Ակնհայտ է ,որ այս հունվարի 10-ի երեկոյան հաղորդագրությունը ժամանակից շուտ է հայտնվել կայքում, այն նախատեսված է եղել հունվարի 13-ի համար:

Նույն շարքից