Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկրում փախստականների հետ կապված իրավիճակի պատճառով որոշել է չեղարկել իր այցը Դավոսի Տնտեսական համաշխարհային ֆորումին, հայտնում է gazeta.ru-ն:
Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասի խոսքով՝ հարձակումները, որոնք ներգաղթյալների կողմից իրականացվել են կանանց հանդեպ Քյոլնում, Շտուտգարդում, Համբուրգում և երկրի այլ քաղաքներում, «կազմակերպված հանցավորության բոլորովին նոր մակարդակ են»։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մերկելի կուսակցությունը պատրաստվում է խստացնել փախստականների համար կանոնները՝ Քյոլնում անկարգություններից հետո: