Երեկ՝ հունվարի 10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի աշխատակիցները Կիևյան կամրջի վրա կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 17:00-ի սահմաններում, քաղաքացիները նկատել են, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 35-ամյա Ա. Շ.-ն անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է, որ ցած է նետվելու:
Մանրամասն՝ shamshyan.com