Հայաստան Քաղաքական Վերլուծական գլխավոր 

«Кто подставил кролика Роджера»?

Երկու օր առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտերմուհուն՝ Անժելա Թովմասյանին պատկանող կայքում այսպիսի լուր դրվեց. Լուսանկարում «օրենքով գող» Շաքրոն է՝ ֆոտոշոփի միջոցով միացված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարին: Լուսանկարի վերնագիրը չափազանց խոսուն է ««Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը հանդիպել է ՀՀ առաջին դեմքերի հետ»:

12498618_1201625896532306_1077387819_n

Չափազանց միամիտ զուգատիպությամբ լուսանկարում պատկերված է ՀՀ քաղաքական ողջ վերնախավը՝ բացառությամբ Հովիկ Աբրահամյանի: Ակնհայտ երևում է նյութի հեղինակի աբրահամյանասիրությունը, նույնիսկ՝ աբրահամյանամոլությունը: Նյութի աբրահամյանամոլ հեղինակը իրենից հասնող ամեն բան արել է, որ այս նյութի միջոցով տպավորություն ստեղծի, թե Սերժ Սարգսյանը հանդիպել է օրենքով գողի հետ, իսկ Աբրահամյանը դատապարտում է կրիմինալ հանդիպումները:
Իհարկե որևէ հանդիպում տեղի չի ունեցել, սակայն ինչ-որ մեկին շատ անհրաժեշտ էր ատելության հերթական դոզան ներարկել դեպի ՀՀ նախագահը: Մեր տեղեկություններով, այս ամենի ետևում կանգնած է Կլեոպատրայի սանրվածքով մի ապաշնորհ պատվիրատու:

Սա չափազանց հետաքրքիր է, քանի որ ժամանակին նմանատիպ մի պատմություն առաջացավ մեկ այլ կնոջ՝ Զարուհի Փոստանջյանի ձեռքով, երբ Զարուհին նախագահ Սերժ Սարգսյանին վարկաբեկիչ, բայց բացի բամբասանքից որևէ այլ հիմնավորումից զուրկ, հարցեր ուղղեց ԵԽԽՎ ամբիոնից: Պարզվեց՝ Զարուհուն ելույթի իր հերթն էր զիջել Աբրահամյանի մեկ այլ մտերմուհին՝ Արփինե Հովհաննիսյանը:

Շարունակելի

Նույն շարքից