Միջազգային Քաղաքական 

Իսպանիայի արքայադուստրը դատարանի առաջ կկանգնի

Euromag.ru-Ի փոխանցմամբ՝ Իսպանիայի արքայադուստր Քրիստինան առաջին անգամ կկանգնի դատարանի առաջ։

 Իսպանիայի թագավոր Ֆելիպեի քույրը մեղադրվում է հարկերի վճարումից խուսափելու ու պետական միջոցների լվացման համար: Հայտնի է, որ արքայադուստրն ապօրինի գործողություններն իրականացրել է ամուսնու հետ: Դատական գործում ներգրաված են նաև 16 այլ կասկածյալ, ովքեր հերքում են իրենց մեղքը:

Ըստ մեղադրանքի՝ արքայադստեր ամուսնու` Ինյակի Ուրդանգարինի ոչ առևտրային ընկերությունը շահել է ուռճացված գներով ծառայությունների մատուցման տարածաշրջանային տենդերները, ինչից հետո ավելացած 5.6 մլն եվրո գումարը փոխանցվել է խաբեության մասնակիցների հաշվեհամարներին։

 

Նույն շարքից