Գիտություն Հասարակություն 

Ի՞նչու չի կարելի քնել հայելու դիմաց․ գաղտնիքներ հայելիների մոգական ազդեցության մասին

analitik.am

Դեռ մեր նախնիների համար հայելին առեղծվածային է եղել։ Անկախ մարդկության հավատքի կամ մշակույթի պատկանելիությունից, հայելու հանդեպ յուրաքանչյուրը յուրահատուկ վերաբերմունք ուներ, թե ինչպե՞ս պետք է վարվել նրա հետ կամ ի՞նչ առեղծվածներ են թաքնված արտաքին միջավայրը պատկերող առարկայում:

Օրինակ՝ բազմաթիվ պատճառներով չի թույլատրվում ննջասենյակում պահել հայելի: Առաջին պատճառն այն է , որ աստրալ հոգին, որը սովորաբար քնի ժամանակ դուրս է գալիս մարդկանց միջից, կարող է փակվել հայելու հետեւում, որտեղից դուրս գալը, հաճախ անհնար է լինում: Երկրորդ պատճառը տարածված կարծիքի համաձայն այն է, որ հայելիները մարդկանցից խլում են իրենց պոտենցիալը եւ դրական էներգիան, որն էլ բացասական է ազդում մարդկանց առողջության եւ ինքնազգացողության վրա:
Ասում են , որ այդպիսի մարդիկ հաճախ տանջվում են անքնությունից եւ իրենց վատ են զգում երկարատեւ քնից հետո, դառնում նյարդային ու դյուրագրգիռ: Որոշ մարդիկ վիճում են այն հարցի շուրջ,որ հայելիները կարող են կլանել հին էներգետիկան , հին վեճերը եւ անհանգստությունները, պահպանել իրենց մեջ բացասական էմոցիաները:

Կա մի վարկած, որ ամուսնական զույգի հայելու մեջ արտացոլվելն է դրդում դավաճանության, եւ իրավիճակը ավելի է բարդանում, եթե այդ պահին հայելու մեջ արտացոլվում է ննջասենյակի դուռը:

Հղիներին, նաեւ նոր երեխա ունեցողներին խորհուրդ չի տրվում երկար զարդարվել հայելու առջեւ, քանի որ նրա կախարդական ուժերը կարող են թուլացած կանանց օրգանիզմից ուժեղ գտնվել: Հին ռուսների օրինակները բացատրում են, թե ինչու չի կարելի քնել հայելու դիմաց: Ըստ նրանց գիշերը հայելիում ապրում է կրկնապատկեր, ով կարող է գողանալ ձեր հոգին քնի ժամանակ:

Հին չինական գիտության համաձայն հայելիները համարվում են էներգետիկ վամպիրներ, որոնք արագ կարող են զրկել մարդուն էներգիայից: Ֆեն Շույի կարծիքով խորհուրդ չի տրվում հայելին կախել անկողնու մոտ, քանի որ այդպես կարտացոլվեն անկյուններ, որտեղ, համաձայն առեղծվածի , կան չբացահայտված չարը եւ պիղծը:

Նաեւ չի կարելի հայելիները կախել իրար դիմաց, այդպիսով ձեւավորելով հայելային միջանցք չար հոգիների համար: Կարեւորը հայելու դիմաց հաճախ ժպտալն է, որ այնտեղ միայն ձեր բարիության եւ դրական էներգետիկան պահպանվի:

Նույն շարքից