Առողջապահություն Հասարակություն 

Արցախում 3 երեխայի մոտ հաստատվել H1N1 գրիպի առկայությունը

analitik.am

Արցախում սեզոնային գրիպի A տիպի H1N1 ենթատեսակի առկայությունը պարզելու նպատակով ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի վիրուսաբանական լաբորատորիա հետազոտման ուղարկված, հոսպիտալացված 10 հիվանդներից վերցված փորձանմուշներից 3-ի արդյունքները դրական են եղել, այսինքն հաստատվել է հիվանդության առկայությունը։

Այս մասին հայտնում է artsakhpress.am կայքը։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ԼՂՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ, համաճարակաբան Կարինե Բալայանը՝ հավելելով, որ սեզոնային գրիպի A տիպի H1N1 ենթատեսակի առկայությունը հաստատվել է 0-18 տարեկան 3 երեխայի մոտ, ովքեր երկու օր առաջ արդեն առողջացած դուրս են գրվել «Արևիկ» մանկական բուժմիավորումից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նույն շարքից