Հասարակություն 

Երևանում վրաերթի է ենթարկվել 14-ամյա երեխան. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

analitik.am

Այսօր` հունվարի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բագրատունյաց փողոցում` Երևանյան լճի կամրջի վրա վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիր քաղաքի բնակիչ, 14-ամյա Շուշանիկ Իսպիրյանին:

Վարորդը երեխային թողնելով անօգնական` դեպքի վայրից դիմել է փախուստի: Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները` Շենգավիթի ոստիկանություն են բերման ենթարկել Նոր Արեշ 26 փողոցի բնակիչ, 55-ամյա Տիգրան Աղաբաբյանին, ով փորձում էր Շենգավիթի ոստիկաններին մոլորեցնել, թե վրաերթը կատարել է իր պատվիրատուն` իր վարած Renault Logan մակնիշի 332 OF 61 համարանիշի տաքսի ավտոմեքենայով, սակայն որոշ ժամանակ անց Տ. Աղաբաբյանը տեսնելով, որ Շենգավիթի ոստիկանները իր «կուտը չեն ուտում» ու նրանց ստացած օպերատիվ տվյալները հավաստի են` խոստովանում է. որ վրաերթը կատարել է ինքը:

Մանրամասները՝ shamshyan.com կայքում։

Նույն շարքից