Հասարակություն 

Երևանում «Զագսերի» մոտ երիտասարդ ընտանիքների հերթեր են կուտակվել

analitik.am

Ամանորյա թմբիրից արթնացել են արդեն նաև Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինները, գրում է shamshyan.com-ը։

Այսօր` հունվարի 11-ին, առաջին զագսավորվածները եղել են Երևանի բնակիչներ, երիտասարդ ամուսիններ, 27-ամյա Գևորգ Ղազարյանն ու 25-ամյա Անգելինա Ավետիսյանը:

Ամուսնությունը գրանցվեց Քանաքեռ-Զեյթուն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում և ամուսնության վկայականը երիտասարդ ամուսիններին հանձնելով` բաժնի պետը ցանկացավ ընտանիքին Աստծո օրհնություն, խաղաղություն և 7 շնչով սեղան նստեն: Սա այս տարվա Երևան քաղաքի առաջին ամուսնության գրանցումն էր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նույն շարքից