Հասարակություն 

Սխալմամբ հայտարարվել է Դևիդ Քեմերոնի մահվան մասին

analitik.am

Բրիտանական Heart FM Radio-ի հաղորդավար Ֆիոնա Վինչեսթերն այսօր հայտնի ռոք աստղ Դևիդ Բոուիի մահվան լուրը հայտնելու ժամանակ թույլ է տվել լեզվի սայթաքում` արտաբերելով երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնի անունը, հայտնում է Theguardian-ը։

«Մահացել է Դևիդ Քեմերոնը»,-տխուր ձայնով հայտնել է Վինչեսթերը, ով վայրկյաններ անց գիտակցել  է իր սխալը, ներողություն հայտնել ու հանգուցյալ երաժշտի անունն արտասանել:

Հիշեցնենք, որ 69-ամյա Բոուին մահացել է հունվարի 10-ին` քաղցկեղի պատճառով:

Նույն շարքից