Հասարակություն 

Երևանի քաղաքապետարանը հորդորում է ազատել ճամփեզրերը տևական ժամանակ կայանած մեքենաներից

analitik.am

Երևանի քաղաքապետարանը հորդորում է ազատել ճամփեզրերը տևական ժամանակ կայանած մեքենաներից, որոնք խոչընդոտում են ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքների լիարժեք կազմակերպմանը:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փողոցների ձնամաքրման աշխատանքները:

Փողոցների որոշակի հատվածներում մաքրման և ձնահեռացման աշխատանքներին զգալիորեն խոչընդոտում են ճամփեզրին տևական ժամանակ կայանած մեքենաները: Հաշվի առնելով այս հանգամանքը, աշխատանքներն առավել լիարժեք կազմակերպելու համար քաղաքապետարանը վարորդներին հորդորում է հնարավորինս արագ ազատել նշված ճանապարհահատվածները:

Նույն շարքից