Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը դեռ չի հստակեցրել Իրանի դեմ պատժամիջոցների վերացման ստույգ գրաֆիկը, սակայն դա կարող է անել մոտ ժամանակներս։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, ով ներկայումս գտնվում է Չեխիայում:
«Դեռ ստույգ ժամկետ չկա։ Ժամկետի որոշակիացումը կախված կլինի այն բոլոր քայլերի ամբողջական իրագործումից, որոնք պետք է ձեռնարկվեն։ Ակնկալում եմ, որ այդ օրը կարող է շուտով գալ»,- ասել է Մոգերինին՝ ընդգծելով, որ միջուկային համաձայնագրի պայմանների իրագործման հարցում առաջընթաց կա։