ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել, գրում է Reuters-ը:
Զրույցի ընթացքում քննարկվել են Սիրիայում քաղաքական կարգավորման, ԴԱԻՇ-ի դեմ պայքարի, Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում իրավիճակների, ինչպես նաև վերջերս Հյուսիսային Կորեայում միջուկային զենքի փորձարկման վերաբերյալ հարցերը:
Բացի դրանից, Քերին և Լավրովը քննարկել են ԱՄՆ-ի և ՌԴ-ի հարաբերությունները:
«Նրանք համաձայնել են պահպանել կապերը և քննարկել են հանդիպման հնարավորությունը»,- ասել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին, սակայն չի նշել հանդիպման ամսաթիվը: