«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Նրանք, ովքեր բացարձակապես կոռեկ չեն իրենց արտահայտություններում, պետք է փոքր-ինչ ներողամիտ լինեն, երբ, այսպես ասած, «հակառակ կողմից» հնչում են նմատատիպ ձևակերպումներ: Վերջերս պատգամավոր և երգչուհի Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր մեկնաբանության մեջ մեկ այլ օգտատերի հասցեին գրել է՝ «աչքերդ կհանեմ, լակոտ»: Իհարկե շատ սխալ է վարվել՝ պատգամավորն իրավունք չունի խոսելու գյուղական պառավի բառապաշարով:
Բայց տրամաբանական կլինի, որ դրա վերաբերյալ իրենց դժգոհությունը հայտնեն նրանք, ովքեր օգտագործում են ավելի մեղմ և ավելի զուսպ բառապաշար: Թե չէ՝ մի քիչ նման է Կռիլովի հայտնի առակին: Կապիկի և հայելու մասին»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: