Հասարակություն 

Դատարանը կալանավորեց «Անելիք» բանկի Վաղարշապատի մասնաճյուղի կառավարչին` աղմկահարույց սպանության գործով

Երեկ՝ հունվարի 11-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչը կալանքի վերահաստատման նպատակով միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի «Անելիք» բանկի Վաղարշապատի մասնաճյուղի կառավարիչ, 43-ամյա Արմեն Պառավյանի նկատմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Նաիրա Գրիգորյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով ու խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և վերահաստատել է Ա. Պառավյանի նկատմամբ երկամսյա կալանքի որոշումը:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից