Հասարակություն 

Ժամեր առաջ.Արտակարգ և զավեշտալի դեպք Երևանում

Այսօր՝ հունվարի 12-ին, արտակարգ և զավեշտալի դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Շիրակի փողոցի թիվ 2ա շենքի 321 բնակարանի բնակիչ, 41-ամյա Նովրուզ Հայրապետյանը ահազանգել է ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ երեկ՝ հունվարի 11-ի երեկոյան, ինքը կոտրել է իր բնակարանի պատուհանի ապակիները, ինչից վնասվել են ձեռքերը և պահանջում է, որպեսզի փրկարարները ժամանեն իր տուն և իր անկողնու ու ձեռքերի միջից դուրս բերեն ապակու կտորները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գասցե են ժամանել հրշեջ-փրկարարները, ովքեր Ն. Հայրապետյանի բնակարանի պատուհանից հեռացրել են ընկնելու վտանգ ներկայացնող ապակիները, որից հետո ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբի աշխատակիցները կարգի են բերել բնակարանը, մինչև ժամանել է ոստիկանության Շենգավիի բաժնի ՀՈ տեսուչ Խաչատրյանը:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից