Aravot.am-ը գրում է.
Facebook-ում քննարկում են ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի՝ մեկ այլ օգտատիրոջ գրառմանն արված մեկնաբանությունը: Գրառման մեջ օգտատերը մասնավորապես ասել էր. «Էս պետություն չի, երկիր չի, նողկում եմ ես ազգից, իշխանություններից, պաշտպանության նախարարությունից, որ Սեյրան Օհանյանի նմանը կանգնի զոհված զինվորի գլխավերեւում ու ասի` մենք չկարողացանք քեզ պաշտպանել, թող հայոց հողը պաշտպանի: …բա չես ամաչո՞ւմ, այ ողորմելի գեներալ, դուք եք ուտում ձեր զինվորների գլուխը, ոչ թե թուրքը, անմեղ երեխեքը գնան սահման պահեն, իսկ ձեր հղփացած լակոտները ֆռֆռան, հա, էդ երեխեքի կյանքի հաշվին, էդ դուք պիտի հիմա պառկած լինեիք էդ անմեղ երեխեքի տեղը, այ էդքան չարացած եմ»:
Մի շարք այլ մեկնաբանողների թվում Շուշան Պետրոսյանը գրել էր. «…ու Աստված չանի, Գայանե, որ էլի զոհեր լինեն, Աստված չանի որեւէ մեկը զգա այդ ողբերգությունը սեփական մաշկի վրա, ինչ եք ագռավի պես կռկռում … այ քեզ չարախնդություն, այ քեզ…. բան»:
Գրառման հեղինակն էլ նկատել է, թե Շուշան Պետրոսյանի «սիրտն ավելի չի ցավում, որքան իրենն ու մյուսներինը»:
Ի պատասխան՝ պատգամավորը գրել է. «Լսի այ լակոտ, գրածներդ կարդացի ու գրածիդ այն 16 հավանություն տվող կենդանիներին էլ տեսա, ուշադիր լսի, չհամարձակվես այդ գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել Երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության Նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ, կրկնում եմ աչքերդ կհանեմ»:
Մանրամասն՝ Aravot.am
