Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը և ՌԴ դեսպանատան դիվանագետները հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի ողբերգական սպանության տարելիցի առնչությամբ այցելել են Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցի, որտեղ մոմ են վառել և հոգեհանգստի կարգ պատվիրել:
Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Եվգենի Կոնիշևն այցելել է գերեզմանատուն, որտեղ թաղված են Ավետիսյանների ընտանիքի անդամները և ծաղկեպսակ դրել գերեզմաններին:
Այս մասին տեղեկանում ենք Facebook-ում ՌԴ դեսպանատան պաշտոնական էջից:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիում սպանվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամները: