Հասարակություն Ֆեյսբուք 

ՀՀ ԱԺ-ում 2016թ-ի հունվարի 12-ի, ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանից հրաժարական չի ստացվել

ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն պետ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ի պատասխան բազմաթիվ հարցումների հայտնում եմ.
ՀՀ Ազգային ժողովում 2016թ-ի հունվարի 12-ի, ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանից հրաժարական չի ստացվել:

Միաժամանակ ներկայացնում եմ ՄԻՊ հրաժարականի ընթացակարգը:
ՄԻ պաշտպանի լիազորությունները դադարում են, եթե նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը (այսինքն երկու անգամ պետք է ներկայացնի հրաժարականը):
Հրաժարականը կրկնելու դեպքում ՀՀ Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում տեղեկացնում է պատգամավորներին Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին:
Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում Պաշտպանի ընտրություններն անցկացվում են պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 1 ամսվա ընթացքում:

Վերջում կրկին հիշեցնում եմ, որ 2016թ-ի հունվարի 12-ի, ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանից հրաժարական ՀՀ Ազգային ժողովում չի ստացվել»:

Այս գրառմանը արձագանքել է ՄԻՊ խոսնակ Շուշան Դանիելյանը գրելով, որ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի հրաժարականի դիմումը այսօր ժամը 18:00-ին մուտք է արվել ԱԺ ընդհանուր բաժին: Ինչին ի պատասխան Արսեն Բաբայանը գրել է. «Այս տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Ժամը 18:10-ի դրությամբ էլ դեռևս ԱԺ-ում ՄԻՊ-ի հրաժարական չի ստացվել: 18:10-ից հետո նշված բաժնի աշխատողներն ավարտել են աշխատանքային օրը»:

Նույն շարքից