26-ամյա թուրք ցանցահեն Օնուր Կոպչակը թուրքական երկու դատարանների առանձին դատավճիռներով դատապարտվել է ընդհանուր՝ 334 տարվա բանտարկության:
Այս մասին տեղեկացնում է Voskanapat. Info կայքը, նշելով, որ վերջինս մեղադրվում է մի շարք կիբեր-հանցագործություններում, մասնավորապես բանկային հաշիվների յուրացման մեջ:
Ներկայումս նա իր պատիժը կրում է Ադանայի բանտում, ու ամենայն հավանականությամբ, ազատ կարձակվի ու պայմանական ազատություն կկրի 28-ամյա բանտարկությունից հետո: