Հասարակություն Գիտություն 

9 թվի մոգական գաղտնիքը

Դարեր առաջ թվագիտությունը համարվում էր առեղծվածային երևույթ, սակայն այսօր շատերն են հետաքրքրված այդ գիտությամբ: Հիմնվելով 1-9 թվային սկզբունքին` կարելի է շատ բան իմանալ յուրաքանչյուր մարդու առողջության, բնավորության, ճակատագրի և այլնի մասին:

9 թիվը կապված է ձախ ձեռքի, երիկամների, միզապարկի և Ուրան մոլորակի հետ: Յուրաքանչյուր մարդու առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու նպատակով պետք է պարզապես գումարել ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը` ստացած միավորը վերածելով միանիշ թվի:

Օրինակ` եթե ծնվել եք 21/01/1987թ-ին, հարկավոր է կատարել հետևյալ հաշվարկը. 21+01+1987=2+9=11, այնուհետև 1+1=2, այսինքն ձեր առողջության թվաբանական արտահայտությունն արտացոլվում է 2 թվի միջոցով, որին հովանավորում է Լուսինը:

9 թիվը մերկացնում է իդեալիստ, ռոմանտիկ և կարեկցող մարդկանց: Ամսի 9,18,27-ին ծնվածները կարող են տառապել ամեն տեսակի տենդով, արևահարությամբ, կարմրուկով, ծաղիկով և ջրծաղիկով, ինչպես նաև երիկամների, կոկորդի և բրոնխային խնդիրներով: Խորհուրդ է տրվում խուսափել ճարպերից, ոգելից խմիչքներից, որոնք կարող են մեծ վնաս հասցնել առողջությանը: Իսկ ամռանը պետք է խուսափեն արևի անմիջական ճառագայթներից:

Նույն շարքից