Երեկ երեկոյան Ellen DeGeneres Show ամերիկյան հանրահայտ շոուի հյուրն էր ԱՄՆ նախկին պետքրտուղար, ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը: Նա հաղորդավորուհի Էլլեն Դեջեներեսի հետ ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև Քիմ Քարդաշյանի հետ հանրահայտ սելֆիի մասին:
«Ահա թե ես ինչ հասկացա այդ օրը: Նախ՝ Քիմը շատ գեղեցիկ ու հաճելի կին է: Երբ նա ինձ ասաց՝ «Արի սելֆի անենք», ես պատասխանեցի «Իհարկե անենք»: Եվ այդ ժամանակ կատարվեց մի բան, որը ես երբեւէ չէի տեսել: Նա հանեց իր հեռախոսը, ինչ-որ կոճակ սեղմեց, ու հեռախոսը սկսեց լուսարձակել, մեկ ակնթարթում լույսի բազմաթիվ փոքր կետեր էին վառվում: Ես զարմացել էի, նման հեռախոսով լուսանկարվելիս՝ բոլորն էլ գեղեցիկ կստացվեն»,- ծիծաղով պատմել է Հիլարի Քլինթոնը:
Հիշեցնենք, որ ամռանը Հիլարի Քլինթոնը Քիմի ու Քանյե Ուեսթի հետ սելֆի էր արել: