Չինաստանի արևելքում՝ Անհոյ նահանգում, Ուհանյան համալսարանի հնագետները հայտնաբերել են 4.5 հազար տարեկան քաղաքի ավերակներ, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Բացի պարսպի պատից ու անդունդից, հնագետնեը հայտնաբերել են մի քանի բնակելի շենքրի ավերակներ ու տան կենցաղային առարկաների մնացորդներ: Պեղումների վայրում հայտնաբերվել են նաև եղջերվի եղջյուրներ, կրիաների պատյաններ, ցորենի, բրինձի սերմեր, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Գտածոները դասվում են Հան դինաստիայի կառավարման շրջանին: Այդ ամենը հաստատում է, որ վաղեմի ժամանակներում այդ հեռավոր վայրերում «եռում էր» բուռն կյանքը, հայտարարել է Ուհան քաղաքի Հնագիտական համալսարանի պրոֆեսոր Հե Սյաոլինը: