Հասարակություն 

Բրազիլիայում ամենամյա դիմակահանդեսը չեղյալ է հայտարարվել

Բրազիլիայի ամբողջ տարածքում ստիպված են չեղյալ հայտարարել ամենամյա ավանդական դիմակահանդեսը կամ էականորեն նվազեցնել դրա վրա կատարվող ծախսերը:

«Interfax»-ի փոխանցմամբ, դիմակահանդեսներին դիմակներ մատակարարող Condal ընկերության ղեկավար Օլգա Վալլեսը հայտարարել է, որ վաճառքն այս տարի վատագույնն է լինելու` ընկերության հիմնման տարվանից` 1994-ից հետո:

Երկրում 2015-ին ՀՆԱ-ն նվազել է 3,7 տոկոսով, իսկ 2016-ին փորձագետները սպասում են անկում 2,99 տոկոսով:

Նույն շարքից