Հունվարի 13-ին, ժամը 06.24-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի և Ագաթանգեղոս փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ (տուժածներ չկան). ավտոմեքենայից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գ. Լուսավորիչ փողոցի թիվ 4/2 հասցեի մոտակայքում բախվել են Opel Astra մակնիշի 34 ZD 171 (վարորդը բացակայում է) և«Prado» մակնիշի 97 UA 999 պետհամարանիշներով (վարորդ՝ Վ. Ա.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները. հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել: