Ռազմական գլխավոր 

ԼՂՀ ՊԲ առաջապահ զորամասերը ճնշել են հակառակորդի նախահարձակ ակտիվությունը

Հունվարի 12-ին և լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից /2 արկ/ ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից /19 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 450 կրակոց:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերի պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է:

Նույն շարքից