Հասարակություն Ֆեյսբուք Տնտեսություն 

ՀՀ քաղավիացիայի ռիսկայնությունը

Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր էլեկտրոնային մամուլից պարզ դարձավ, որ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (IСAO) 2015 թվականի ամռանը իրականացրած աուդիտի արդյունքում բարձր է գնահատել Հայաստանում թռիչքների տեխնիկական վերահսկողությունն ու սպասարկումը:
Վերը նշված աուդիտն անց է կացվել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի պետական կազմակերպություններում:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Արտյոմ Մովսեսյանի խոսքով, եթե ICAO պահանջներին երկրի համապատասխանության մակարդակը աշխարհում միջինը 62.9% է կազմում, ապա Հայաստանում այն գնահատվել է 84.2%: Այս արդյունքն ավելի բարձր է, քան տարածաշրջանի մյուս երկրներում, ինչպես նաև որոշ եվրոպական երկրներում:
Հարկ է նշել, որ վերը նշված կազմակերպությունը դրական է գնահատել նաև հայկական կողմի պատրաստվածությունը վթարային- փրկարարական աշխատանքների հարցում:

Նույն շարքից