Այսօր ՀՀ բուժհիմնարկներում արձանագրվել է մահվան 2 դեպք` H1N1 վիրուսից: Այս մասին հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
60-ամյա և 41-ամյա տղամարդիկ բուժօգնության են դիմել հիվանդությունն ի հայտ գալուց մեկ շաբաթ անց` ծանր վիճակում։ Մասնագետների տասնօրյա ջանքերն արդյունք չեն տվել:
Նշենք, որ մինչ այժմ ՀՀ-ում խոզի գրիպից մահացության 10-րդ դեպքն է: