Հասարակություն 

Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է գողության 10 դեպք

Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 3 պատահարի հետևանքով 3 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հունվարի 12-13-ին հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 7-ը։

Բացահայտվել է գողության 10, խարդախության 7, յուրացման 2, մաքսանենգության և խուլիգանության 1-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։

Նույն շարքից