Առողջապահություն Հասարակություն Ֆեյսբուք 

Բաց նամակ ՀՀ առողջապահության նախարարությանը

Ժորա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մենք բոլորս լավ գիտենք, որ ամբողջ Հայաստանի տարածքում տարածված է H1N1-ը նույն ինքը Խոզի Գրիպը: Ամբողջ Ֆեյսբուքում և լրատվական կայքերում պտտվում է Խոզի Գրիպից մահացության լուրերը:

Հայաստանում կա խուճապ, կան մարդիկ ովքեր անգամ չեն ցանկանում տանից դուրս գալ, որպիսի չվարաքվեն: 21-րդ դարում շատ հեշտ է կանխարգելել նման հիվանդության տարածումը, երբ ինֆորմացված է լինում հասարակությունը:

Առաջարկում եմ, ՀՀ առողջապահության նախարարությանը պարբերաբար մահացությունների և հոսպիտալածության թվերը հրապարակելու հետ համատեղ պարբերաբար ինֆորմացիա տարածել, կանխարգելման և հիվանդությունից զերծ մնալու մասին, քանի որ ինֆորմացիոն տիրույթում նման ինֆորմացիա պաշտոնական աղբյուրից չի հասնում, կամ շատ ուշ է հասնում, այդ իսկ պատճառով կամա թե ակամա խուճապ է ստեղծվում:

Հարգանքներով ՀՀ քաղաքացի` Ժորա Գրիգորյան

Նույն շարքից