Քաղաքական Միջազգային Ռազմական Տնտեսություն 

ԱՄՆ-ն Ուկրաինայի բանակին կտրամադրի 300 միլիոն դոլար

Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան ԱՄՆ-ից 2016 թվականի ընթացքում բանակի զարգացման նպատակով կստանա 300 միլիոն դոլարի օգնություն: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբի ներկայացուցիչ Վլադիսլավ Սելեզնյովը:

«Մենք ակնկալում ենք այս տարվա ընթացքում շուրջ 300 մլն դոլարի օգնություն մեր ամերիկացի գործընկերներից: Ներկայում գործում են մեր զինվորականներին նախապատրաստելու ծրագրեր: Այդ ծրագրերում ներգրավված են ՆԱՏՕ-ի երկրների օտարերկրացի գործընկերները:»,- ասել է Սելեզնյովը:

Նույն շարքից