IT Հասարակություն 

Ֆեյսբուքը չի տրամադրում տեղեկատվություն պրոֆիլի այցելուների մասին. Սամվել Մարտիրոսյան

analitik.am

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-յան իր էջում գրում է.

«Ֆեյսբուքում երրորդ օրն է, ինչ նոր ակտիվությամբ սկսվել է  տարածվել ծրագիր, որը, իբր, ցուցադրում է ձեր պրոֆիլը մտած օգտվողներին։ Հայերեն ասած՝ «գոսծիներին»։ Զուգահեռ նույնը ագրեսիվ տարածվում է հեռախոսի «ափ»-երի ձևով։  Սա խաբեություն է։ Ֆեյսբուքը ՉԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈւՆ ՊՐՈՖԻԼԻ ԱՅՑԵԼՈւՆԵՐԻ ՄԱՍԻՆ։ Սա խաբեություն է։ Որը հետն էլ ձեզանից, մեծ հավանականությամբ, տեղեկատվություն է գողանում»։

Նույն շարքից