Երևանում գտնվող Սարյանի արձանի հարակից տարածքից «Նոր Հայաստանը» շարժումն այսօր տոնածառերի երթ է կազմակերպել դեպի Ազատության հրապարակ: Բողոքի երթը կազմակերպիչներն անվանել են «Տոնածառների երթ՝ ընդդեմ դեկտեմբերի 31-ի գիշերը ոստիկանական բռնությունների»:
Փոքրիկ տոնածառներով մուտքը Ազատության հրապարակ ոստիկանների կողմից այս անգամ չխոչընդոտվեց: Ցուցարարներին դիմավորեցին ծափերով:
Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը ոստիկանությունը թույլ չէր տվել տոնածառ բերել Ազատության հրապարակ, ինչին հաջորդել էր ոստիկանների հետ հրմշտոցը և արդյունքում ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով շարժման անդամ Գևորգ Սաֆարյանը կալանավորվել է երկու ամսով:
Լուսանկարը՝ News.am-ի։