Երազների գաղտնիքները բացահայտել ձգտող մարդկանց համար գոյություն ունեն մի քանի կանոններ։ Ահա դրանք,
1. Տեսնված երազը արթնանալուց հետո անմիջապես պիտի պատմել ոչ թե թշնամուն, այլ ամենամոտիկ բարեկամին։
2. Անգամ ամենասարսափելի երազից չրնկճվել, չհուսահատվել, այլ հանգիստ ու համբերատար սպասել նրա իրականացմանը։ Ծանր ու սարսափելի երազներր հաճախ բոլորովին հակառակ իմաստ են ունենում և դառնում երջանիկ իրադարձությունների նախանշան։
3. Երազները լավ հիշելու համար ամեն շաբաթ անհրաժեշտ է փոխել բարձի տեղը։
Արևածագին նախորդող երազներն ավելի մեծ նշանակություն ունեն, քան գիշերվա տեսած երազները։
Մի անգամ տեսած երազը միշտ չի իրականանում և դրա համար հարկ է մեծ նշանակություն տալ առնվազն երեք անգամ տեսած երազներին։
Երազները մեկնաբանելու համար հարկ է դիմել գիտակից, բարի մարդկանց, խուսափել չար, խավարամիտ անձնավորություններից։
Երազները սովորաբար իրականանում, են սկսած հաջորդ առավոտից և մինչև ինը ամիս ժամկետում։
Ցերեկվա ժամերին տեսնված երազներին սովորաբար նշանակություն չեն տալիս, դրանք չեն իրականանում։
Երեկոյան ժամը 20- ից, մինչև 24 -ը տեսած երազները իրականանում են երկար ժամանակ անց, 24-ից մինչև գիշերվա 3 –ը ՝ երեք ամսվա րնթացքում, գիշերվա 3-ից մինչև լուսաբաց՝ շատ շուտ։
Երազների նկատմամբ անսահման հավատը հանգեցնում է սնապաշտության, հաճախակի տագնապների և անհանգիստ կյանքի պատճառ է դառնում։