Հասարակություն Գիտություն 

​Հայաստանի բնակիչները Մոլորակների շքերթի ականատես կլինեն

Հունվարի 31-ին Հայաստանի բնակիչները բացառիկ «մոլորակների շքերթի» ականատես կկարողանան լինել, որը կտարբերվի իր գեղեցկությամբ եւ պայծառությամբ: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը: Գրում է Newsarmenia.am-ն:

«Մերկուրին, Վեներան, Սատուրնը, Մարսը և Յուպիտերը Լուսնի հետ միասին կստեղծեն Արեգակնային համակարգի բոլոր վառ մոլորակների շքերթ: Եթե երկինքը պարզ լինի, ապա Հայաստանի բնակիչները կկարողանան հետևել այս տիեզերական երևույթին անզեն աչքով», - ասել է Հարությունյանը:

Բազմաթիվ աստղագետների կարծիքով` այս երևույթը կլինի 2016 թվականի գլխավոր տիեզերական և ամենագեղեցիկ երևույթը:

Նույն շարքից