Քաղաքական Միջազգային 

«Султан Эрдоган на тропе войны»

Թուրքիայի նախագահ Էրդողանը մեկնաբանել է սիրիական կառավարական զորքերի կողմից Սալմա քաղաքի ազատագրումը: Լաթաքիայում «Ալ-Քաիդայի» ահաբեկիչների հիմնական ստրատեգիական հենակետ հանդիսացող Սալմա քաղաքի ազատագրումից հետո Էրդողանի հնչեցրած հայտարարությունը խոսում է այն մասին, որ Ռուսաստանի քաղաքականությունը սպառնում է ողջ աշխարհին: Այսպիսով, ՌԴ օդուժի անմիջական մասնակցությամբ իրականացված փայլուն օպերացիան, երբ հաջողվեց ոչնչացնել Հալեպի պրովինցիայում գտնվող ահաբեկիչների հիմնական որջը, ըստ Էրդողանի՝ սպառնում է ողջ աշխարհին:

Մնում է միայն ճշտել, թե ինչ աշխարհի մասին ի նկատի ունի Էրդողանը:

Բացի այդ, ավելի հեռուն գնալով, Էրդողանը Ռուսաստանին մեղադրեց Լաթաքիայի ծովեզրյա շրջաններում առանձին պետության ստեղծման համար՝ շեշտելով, որ ռուսները ցանկանում են ամրանալ այս շրջանում՝ հետապնդելով իրենց բարեկամ թուրքմեններին ոչնչացնելու նպատակ:

Նշենք, որ ներկայումս ծովեզրյա շրջանները գտնվում են իշխող վարչակարգի, այսինքն ալավիթների վերահսկողության ներքո, ուստի առանձին պետության ստեղծման պարագայում Սիրիայի մյուս տարածքների վերահսկողությունը մեխանիկորեն կանցներ քրդերի, արմատական իսլամականների ու արաբական ցեղերի վերահսկողության տակ:

Պաշտոնական Դամասկոսը նման պարագայում զսպող գործոն այլեւս չէր կարող հանդիսանալ ու քարտեզին կհայտնվեին միանգամայն իրարից անկախ մի քանի պետություններ, այդ թվում՝ լեգիտիմացված ԻՊ-ն, որի նախագահ կնշանակվեր ինչ որ մի «լիբերալ»: Հիշեցնենք, որ թուրքական հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանը արդեն կոչ էր արել ճանաչել ԻՊ գոյության փաստն ու Արեւմուտքին առաջարկել բանակցել ահաբեկիչների հետ:
Չմոռանանք, որ բացի արմատական իսլամականներից, առկա է նաեւ Իրանի շահերն ու Թուրքիայի համար մղձավանջ դարձած քրդական գործոնը:

Եվ ահա, Ռուսաստանի ու Իրանի դեմ նման ապսուրդային մեղադրանքներից հետո, թուրքական զորքերը կրկին ներխուժել են Սիրիայի տարածք: Այս անգամ ներխուժումը տեղի է ունեցել սահմանային Ազազ քաղաք, որտեղ արյունայի բախումներ են ընթանում քրդական զորաջոկատների, սիրիական ընդդիմադիր թուրքմենական զորամիավորումների ու ԻՊ ահաբեկիչների միջեւ:
Ինչպես գրում է թուրքական Today's Zaman պարբերականը, հարձակման նպատակն է օժանդակել սիրիական թուրքմեններին, որոնք բնակվում են Ազազի ու հարակից շրջաններում:
Այն, որ Թուրքիան օժանդակում է թուրքմեններին՝ հայտնի է ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո, երբ հենց թուրքմենները դաժանաբար խոշտանգեցին ու սպանեցին ռուս օդաչուին:

ԻՊ դեմ պայքարի քողի ներքո զորքեր մտցնելով ինքնիշխան Սիրիայի տարածք, Թուրքիան առավել հեռահար նպատակներ է հետապնդում: Առաջին հերթին թուրքերը անհանգստացած են քրդերի առաջխաղացումից, ինչի շարունակելիության պայմաններում սպառնալիքի տակ կհայտնվի ահաբեկիչներին Թուրքիայից կատարվող մատակարարումներն ու նաեւ այն հանգամանքից, որ ԻՊ գողացված նավթի մաքսանենգ ճանապարհը կանցնի քրդերի ձեռքը:

Հավանաբար սիրիական ճգնաժամի կարգավորմանն ուղղված ժնեւյան բանակցություններին ընդառաջ, թուրքերը փորձում են ուժերի հավասարակշռությունը փոխել հօգուտ իրեն հայրենակից թուրքմենների: Ապսուրդային է նաեւ սիրիական քրդերի հետ նրանց համագործակցության տարբերակը: Թուրքիան հերթական կեղտոտ խաղն է սկսել, մոռանալով, որ Հալեպի պրովինցիայի հյուսիսային շրջանները գտնվում են ՌԴ օդուժի նշանառու կրակի տակ: Չպետք է բացառել, որ Ռուսաստանը «պատահականորեն» կարող է ռմբակոծել թուրքական զորամիավորումները:
Այսպիսով թուրքական զորքերը ներխուժումը Սիրիա նոր փուլ են բացում շուրջ 5 տարի շարունակվող սիրիական հակամարտությունում:

Նույն շարքից