Մինչ առողջապահության նախարարության պաշտոնական կայքը ազդարարում է H1N1 վիրուսի նահանջի մասին, հիվանդանոցում արձանագրվել է հերթական մահը: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնում խոզի գրիպ կոչվող վիրուսից մահացել է 57-ամյա Աստղիկ Մանվելյանը:
Տեղեկությունը հաստատելով` հիվանդանոցի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը նշեց, որ մահացածը ունեցել է շաքարային դիաբետ եւ ընդունվել է հիվանդանոց հունվարի 11-ին:
Նշենք, որ սա խոզի գրիպից 11-րդ մահվան դեպքն է Հայաստանում: