ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարիկի սիրիական ճգնաժամին առնչվող խնդիրները:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների ներկայացուցիչները (Մեծ Բրիտանիա, Չինաստան, ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա) չորեքշաբթի օրը Ժնևում` ՄԱԿ-ի հատուկ հաձնակատար Ստաֆան դե Միստուրայի մասնակցությամբ կայանալիք քննարկումների ընթացքում կքննարկեն Սիրիայում կարիքավորներին մշտական և առանց խոչընդտոների մարդասիրական օգնության առաքում կազմակերպելու անհրաժեշտությունը, հաղորդում է RIA Novosti-ն:
«Քննարկումներում կներառվեն Սիրիայում քաղաքական բանակցությունների նախապատրաստությունները` նախատեսված հունվարի 25-ին, ինչպես նաև անհապաղ, կայուն և առանց խոչընդոտի Սիրիայի քաղաքներ և կարիքավոր մարդկանց մարդասիրական օգնության առաքման հասանելիության անհրաժեշտությունը»,- ասվում է ՄԱԿ-ի ժնևյան բաժնի ԱՄՆ մշտական ներկայացուցչության հաղորդագրությունում: