Քաղաքական Միջազգային 

Քադիրովը Ռուսաստանի ընդդիմադիրներին ազգի թշնամի է անվանել

Ռուսաստանի ըննդիմությունն օգտվելով տնտեսական ճգնաժամի առկայությունից, փորձում է ապակայունացնել ներքաղաքական իրավիճակն երկրում: Նման հայտարարությամբ է հանդես եկել Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը Գրոզնիում տրված մամուլի ասուլիսի ընթացքում: Այս մասին գրում է Politikus. ru կայքը:

Նրա համոզմամբ, նախկինում իրենցից ոչինչ չներկայացնող ինդիվիդումներն օգտվելով երկրում սկիզբ առած տնտեսական դժվարություններից, ջանք չեն խնայում Ռուսաստանին ու Վլադիմիր Պուտինին սեւացնելու համար, ուստի նրանց կարելի է դասել դավաճանների ու ազգի թշնամիների շարքը:

Նրա կարծիքով, հովհանավորվելով արեւմտյան հատուկ ծառայությունների կողմից ու թռչկոտելով նրանց դուդուկի տակ, այս նորահայտ «ազգի փրկիչները» ցանկանում են երկրի ապագայի նկատմամբ մտահոգված քաղաքացիների սին կերպարի մեջ մտնել, այնինչ ընդհանրապես շատ հեռու են դրանից:

Նույն շարքից