Քաղաքական Միջազգային 

Կիեւը բոլոր գործազուրկներին աշխատանք է առաջարկում ՝ մարտնչել Դոնբասի դեմ

Տնտեսական ճգնաժամում գալարվող Ուկրաինայի քաղաքացիները կորցնում են աշխատատեղերը: Երկրի խոշոր արդյունաբերական ձեռնարկությունները պարապուրդի են մատնված, հանքահորերը լքված են, ու նման պայմաններում քաղաքացիները զրկված են աշխատանքի իրավունքից: Գործազրկությունն հաղթահարելու յուրահատուկ դեղատոմս է առաջարկել Ուկրաինայի Ազգային անվտանգության ղեկավար Ալեքսանդր Տուրչինովը, որն առաջարկել է բոլոր գործազուրկներին զենք վերցնել ու մեկնել ռազմաճակատ՝ երկիրը պաշտպանելու ռուս ագրեսորներից:

Փաստորեն ուկրաինական կառավարությունը որոշել է մեկ կրակոցով երկու նապաստակ սպանել: Ներկայումս Ուկրաինայում գործազուրկ է շուրջ 4,5 միլիոն մարդ: Նրանց թեկուզ մի հատվածին ուղարկելով ռազմաճակատ, կիեւյան խունտան նպատակ է հետապնդում լուծել զորակոչի հարցը, իսկ մյուս կողմից կրճատել բյուջետային ծախսերը:
Այս հայտարարությունից հետո հավանաբար գործազուրկ ուկրաինացիները թնդանոթի միս չդառնալու համար ստիպված կլինեն վերցնել ճամպրուկներն ու լքել երկիրը:

Նույն շարքից