Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Ստամբուլի ահաբեկչության հետաքննության ընթացքում 4 մարդ է ձերբակալվել: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքերով` բոլոր ձերբակալվածները կարող են մասնակից լինել պայթյունի կազմակերպմանը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Գերմանիան մասնագետների խումբ է ուղարկել Ստամբուլ, Սուլթանահմեթ հրապարակում տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության համար: