Քաղաքական Միջազգային 

Սպիտակ տունը հրաժարվել է ներողություն խնդրել Իրանից Պարսից ծոցում գրանցված միջադեպի համար

Սպիտակ տունը հրաժարվել է ներողություն խնդրել Իրանից Պարսից ծոցում գրանցված միջադեպի համար: ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր զինված ուժերի նավերի կողմից Իրանի տարածքային ջրեր մուտք գործելու կապակցությամբ ներողություն չի խնդրել Թեհրանից:

«Երբ դուք ունեք նավի հետ կապված խնդիր, մի՞թե ներողություն եք խնդրում դրա համար։ Ոչ։ Եվ ոչ ոք չէր սպասում ներողություն։ Դա միայն ստանդարտ ծովային ընթացակարգ է»։

Ավելի վաղ օտար մի շարք ԶԼՄ-ներ հայտնել էին, որ Իրանն ամերիկացի ծովայիններին ազատ է արձակել այն բանից հետո, ինչ ԱՄՆ-ը ներողություն է խնդրել միջադեպի կապակցությամբ։

Նույն շարքից