Առողջապահություն Հասարակություն 

Սուր շնչառական վարակից հղի կին է մահացել. Aravot.am

Սուր շնչառական հիվանդությունից այսօր մահվան դեպք է գրանցվել նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում: Մահացածը հղի է եղել, որին միացված է եղել արհեստական շնչառական սարքը:

Հիվանդանոցի  բուժգծով տեղակալ Ռուբեն Օրգուսյանն Aravot.am-ին տեղեկացրել է, որ կեսարյան հատման միջոցով երեխայի կյանքը փրկել են: Իսկ թե հղիի մոտ H1N1 վարակ եղել է, թե՝ ոչ, պարզ կլինի վաղը: Այս հղի կնոջ մահվան դեպքի մասին առողջապահության նախարարությունը որևէ հաղորդագրություն և տեղեկություն չի հայտնում:

Ընդ որում, նախարարությունը լրագրողներին հորդորել է հիմնվել միայն պաշտոնական տեղեկությունների վրա, սակայն նախարարության լրատվականի աշխատակիցները հեռախոսազանգերին չեն պատասխանում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից