Հասարակություն 

Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում սաստիկ բուք է

Հանրապետության ամբողջ տարածքում հունվարի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, ուժեղ քամիներ են: Ինչպես  տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում սաստիկ բուք է:

Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Նույն շարքից