Հայաստան Քաղաքական 

Կառավարության նիստում առաջարկվեց դպրոցական արձակուրդները շարունակել ևս մեկ շաբաթով

Այս մասին ՀՀ կառավարության նիստի ընթացքում  առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը զեկուցեց այն մասին, որ վերջին 20 օրերի ընթացքում Հայաստանում նկատվել է սուր շնչառական հիվանդությունների զգալի աճ:

Նախարարի խոսքով՝ ուժեղացվել են սահմանային անցակետերում հսկողությունը:

«20000 այց է եղել պոլիկլինիկաներ, որոնցից 7000-ը՝ սուր շնչառական հիվանդություններով: 948 հիվանդ է այս պահին գտնվում հիվանդանոցներում, որոնցից 420-ը՝ թոքաբորբով: Երեխաները կազմում են ընդհանուր հոսպիտալացման 80 տոկոսից ավելին: Այս պահին շնչառական ապարատներին է միացված 11 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում  ծայրահեղ ծանր: Հաշվի առնելով երեխաների ընդհանուր հիվանդացությունը, առաջարկում ենք ևս մեկ շաբաթով շարունակել դպրոցական արձակուրդները»,- ասաց Արմեն Մուրադյանը։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կրթության և գիտության նախարարին   հանձնարարեց կարգավորել այդ հարցը:

Նույն շարքից