Հասարակություն 

Երևանի գիշերային ակումբներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունվարի 14-ին, ժամը 02:30-ի սահմաններում, սուր կտրող-ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևան քաղաքի Վշտունու փողոցի բնակիչ, 30-ամյա Միհրան Մարտիրոսյանը, Երևան քաղաքի Ռուստումյան փողոցի բնակիչ, 30-ամյա Ռաֆայել Գասպարյանը, իսկ թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել Երևան քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ, 31-ամյա Էրիկ Հայրապետյանն ու Երևան քաղաքի Սարի թաղի բնակիչ, 36-ամյա Արման Մարգարյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցներ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Պողոսյանի գլխավորությամբ: Հիվանդանոցներ են են այցելել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից