Աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանի և Լատվիայի հայկական համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ հունվարի 13-ին այցելել է Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից։
ԱԺ փոխնախագահը Լատվիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել է նրանց հուզող հարցերը, մտքեր են փոխանակվել Հայրենիքի և ազգի համար օրակարգային հարցերի շուրջ:
Էդուարդ Շարմազանովը ՀՀ Ազգային ժողովի պատվոգրերով է պարգևատրել Լատվիայի հայկական համայնքի ներկայացուցիչներ Ռաֆֆի Խարաջանյանին, Վահրամ Քամալյանին և Մխիթար Մխիթարյանին՝ Ռիգայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման գործում ունեցած ամենաակտիվ մասնակցության և մեծ ներդրման համար: